Պերինատոլոգիա, մանկաբարձություն և ուրո-գինեկոլոգիա
Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
Երևի թե բոլոր կանայք, ովքեր միմյանց հետ զրուցում են ինտիմ թեմաններով, հաճախ են իրար հարց տալիս՝ իսկ դու հեշտոցի արտադրություն ունենո՞ւմ ես և նույնքան հաճախ էլ միմյանցից լսում են դրական պատասխան՝այո´, ու միասին էլ սկսում են քննարկել, թե դա ինչի՞ հետ կարող է կապված լինել և ի՞նչ անել՝ այդ տհաճ երևույթից ազատվելու համար: Հաճախակի դառնալու դեպքում երևույթն իսկապես սկսում է հուզել և տհաճություն պատճառել կանանց: Խնդրին անդրադարձավ և երևույթի մասին Ladynews.am-ին պատմեց «Էրեբունի» բժշկական կենտրոնի մանկաբարձ-գինեկոլոգ, բժշկական գիտությունների թեկնածու Նորայր Ղուկասյանը:
«Կա հեշտոցի արտադրության մի քանի տեսակ՝ կաթնաշոռի տեսքով, թափանցիկ, դեղին լորձային, հոտով կամ առանց հոտի, այս բոլորին բնորոշ է հարուցիչի առկայությունը՝ հիմնական նպաստող գործոնը իմունիտետի անկումն է»,- խոսելով թեմայից՝ պարզաբանեց գինեկոլոգը: Նրա խոսքով՝ երևույթն հիմնականում հանդիպում է 17-35 տարեկան կանանց և օրիորդների շրջանում: «Գոյություն ունեն պայմանական ախտածին մանրէներ, որոնք իմունոդեֆիցիտ վիճակի հետ կապված ակտիվանում են, հիմնական դերը տրվում է սնկերին և գարդներելային: Երևույթը հիմնականում կապված է տեղային իմունիտետի անկման հետ, բավական է կինը կամ աղջիկը ինչ-որ գրիպով կամ նմանատիպ հիվանդությամբ հիվանդանա, և այնտեղ մի ախտածին մանրէ ակտիվանա»,- շարունակելով թեման՝ պարզաբանեց Նորայր Ղուկասյանը:
Ըստ նրա՝ երևույթը կարող է առաջանալ նաև այն դեպքում, երբ աղջիկը, հիվանդանալով ինչ-որ հիվանդությամբ, օգտագործում է անտիբիոտիկներ, որն էլ կարող է պատճառ դառնալ հեշտոցում սնկերի առաջացման, սա էլ իր հերթին կրկին կբերի հեշտոցային արտադրության: «Պատճառ կարող են հանդիսանալ նաև տարատեսակ համակարգային հիվանդություններ, որոնց դեպքում նույնպես տեղի է ունենում իմունիտետի անկում՝ ևս բերելով հեշտոցային արտադրության»,- հավելեց մասնագետը:
Նորայր Ղուկասյանն անդրադարձավ նաև այն հիմնական խնդիրներին, որոնք կարող են ի հայտ գալ հեշտոցային արտադրության հետևանքով. «Անընդհատ կրկնվող արտադրությունը կարող է բերել փոքր կոնքի օրգանների բորբոքային հիվանդությունների, կպումային հիվանդության, ինչու չէ նաև՝ անպտղության»: Խնդիրներից և տհաճ երևույթից խուսափելու համար՝ գինեկոլոգը կանանց և աղջիկներին խորհուրդ է տալիս լինել հետևողական՝ զգալով, որ երևույթը դառնում է կրկնվող գործընթաց 'անպայման դիմել բժշկի և ստանալ լիարժեք բուժում:
|
SOXHIK
23.05.2015
Մեդ-Պրակտիկ
22.05.2015
Հարգելի Ani, բարև Ձեզ: Med-Practic.com կայքի "Բժիշկներ" բաժնում կարող եք փնտրել Ձեր ցանկացած մասնագետին "Ըստ Մասնագիտության" և անմիջապես կապ հաստատել Ձեր ցանկացած բժշկի հետ:
Մեդ-Պրակտիկ
22.05.2015
Հարգելի Tatev, երեխայի մոտ ամենայն հավանականությամբ կա միզապարկի բորբոքում, հարկավոր է դիմել մանկական ուրոլոգի:
Մեդ-Պրակտիկ
22.05.2015
Հարգելի SOXHIK, միայն քորի և մրմռոցի զգացումով կողմնորոշվել, թե ինչ խնդիր է Ձեզ մոտ, դժվար է: Խնդիրը կարող է կապված լինել ինչպես սեռական օրգանների, այնպես էլ միզապարկի հետ: Եթե բացի նշված գանգատներից կան այլ գանգատներ խնդրում եմ նշեք, կփորձենք օգնել Ձեզ:
Ani
18.05.2015
SOXHIK
17.05.2015
Tatev
17.05.2015
Մեդ-Պրակտիկ
09.05.2015
Հարգելի Anahit, սեռական օրգանների ուռուցքային հիվանդությունները կարող են առաջանալ ինքուրույն, առանց նախորդող հիվանդության և ոչ ոք ապահովագրված չէ դրանից: Եթե ախտորոշվել է արգանդի վզիկի էրոզիա, հարկավոր է կատարել բջջաբանական հետազոտություն և պարզել, կա արդյոք դիսպլազիա, այսինքն բջիջների ձևափոխում թե ոչ: Ամեն դեպքում էրոզիայի վերածումը ուռուցքի մեծ հավանականություն ունի, եթե այն երկար ժամանակ չբուժվի և խորանա: Արգանդափողերի երկարատև խրոնիկական բորբոքումից կարող է առաջանալ կպումային պրոցես և ադնեքս-տումոր կոչվող գոյացությունը, որն ուռուցքային չէ, սակայն վիրահատության կարիք ունի:
Մեդ-Պրակտիկ
08.05.2015
Հարգելի ELEN, բարև Ձեզ: Հպումների ընթացքում տեղի է ունենում սեռական գրգռում, և հեշտոցում սկսում է արտադրվել լորձանման խոնավեցնող նյութ, օրգանիզմը պատրաստվում է սեռական կոնտակտի: Անկախ նրանից հարաբերություն կլինի, թե ոչ այդ նյութն արտադրվում է, որից հետո դուրս է արտաքին միջավայր: Անհանգստանալու կարիք չկա:
Anahit
04.05.2015
ELEN
03.05.2015
Մեդ-Պրակտիկ
26.04.2015
Հարգելի KARINE, բարև Ձեզ: Միայն արտարդրության գույնով կողնորոշվել, թե դա ինչ բնույթի է հնարավոր չէ: Չի բացառվում, որ արտադրությունը սնկային է, սակայն համոզվելու համար հարկավոր է հանձնել հեշտոցի քսուք:
KARINE
24.04.2015
Մեդ-Պրակտիկ
13.04.2015
Հարգելի Nar բարև Ձեզ, եթե կա խրոնիկական ցիստիտ հարկավոր է դիմել ուրոլոգի համապատասխան հակաբակտերիալ բուժում ստանալու համար: Ինչ վերաբերում է թափանցիկ արտադրությանը, ապա անհասկանալի է, այն սեռական ուղիներից է, թե միզապարկից: Խնդրում եմ մանրամասն գրել, կփորձենք օգնել Ձեզ:
Մեդ-Պրակտիկ
12.04.2015
Հարգելի Nazeli, բարև Ձեզ: Եթե արյունային արտադրությունը համընկնում է դաշտանի օրերի հետ, ապա դա ամենայն հավանականությամբ դա դաշտանային արյուն է: Եթե չի համընկնում, ապա կարող է կապված լինել այլ հիվանդության հետ, և հարկավոր է անպայման դիմել բժշկի պատճառը պարզելու համար:
Nar
10.04.2015
Nazeli
09.04.2015
Մեդ-Պրակտիկ
19.03.2015
Հարգելի Ինա, ցայլքի շրջանում մազահեռացման ցանկացած ճառագայթային մեթոդի կիրառումը ցանկալի չէ: Տվյալ մեթոդը կարող է վնասել կոնքի օրգաններին:
Իննա
17.03.2015
Մեդ-Պրակտիկ
13.03.2015
Հարգելի Լիլի, առնանդամի թլիպի տակ ժամանակի ընթացքում կուտակվում է ճարպանման նյութ, որը կոչվում է սմեգմա, երկար ժամանակ մնալով այն տհաճ հոտ է ունենում: Անհրաժեշտ է անընդհատ մաքրել այդ հատվածը: Հարաբերության ժամանակ առնանդամի գլխիկը բացվում է, և հոտը ավելի զգալի է դառնում:
լիլի
01.03.2015
Մեդ-Պրակտիկ
12.01.2015
Հարգելի ALISA, կրծքագեղձում նշված երևույթները կարող են հանդիպել կրծքագեղձի տարբեր հիվանդությունների դեպքում: Եթե դրանք առաջացել են ծննդաբերությունից հետո, ապա հնարավոր է կա կրծքագեղձի բորբոքում` մաստիտ: Անպայման անհրաժեշտ է դիմել մամոլոգի: Ինչ վերաբերում է քորին և բշտիկներին, ապա այն կարող է կապված չլինել գինեկոլոգիական խնդրի հետ, այլ մաշկային որևէ հիավնդություն լինել: Հեշտոցից առատ արտադրությունը խոսում է այն մասին, որ կանացի օրգանների խնդիրն ամբողջությամբ լուծված չէ: Խորհուրդ ենք տալիս անպայման դիմել նաև գինեկոլոգի՝ հետագա բարդություններից խուսափելու համար:
Մեդ-Պրակտիկ
12.01.2015
Հարգելի ANI,ինչ վերաբերվում է ամուսնուն,ապա հնարավոր է ոչ մի խնդիր էլ չկա և դա ընդամենը օրգանիզմի առանձնահատկություն է,ոչ թէ ցանկության բացակայություն:Իսկ ինչ վերաբերվում է Ձեզ,ապա հնարավոր է դուք սեքսուալ տիպով ավելի ուժեղ եք, որի հետևանքով էլ բավարարված չեք զգում: Եթե խնդիրը անհանգստացնող է, կարող եք դիմել նեղ մասնագետի:
ALISA
14.12.2014
ANI
14.12.2014
Մեդ-Պրակտիկ
21.10.2014
Հարգելի Նատա, ցավոք, ժողովրդական բժշկությունն անարդյունավետ և ժամանակի կորուստ է: Կրկին դիմեք բժշկի, անցեք նորից լաբորատոր գործիքային հետազոտություն և կրկին ստացեք բուժման նոր կուրս: Համենայն դեպս, այդպես ավելի գրագետ կլինի:
Մեդ-Պրակտիկ
11.10.2014
Հարգելի SIRAN, ճիշտ կլինի դիմեք գինեկոլոգի: Հարկավոր է անցնել լաբորատոր հետազոտություն և ապա սկսել հակաբիոտիկային թերապիայի կուրսը:
Նատա
22.09.2014
SIRAN
11.09.2014
Մեդ-Պրակտիկ
18.08.2014
Հարգելի Armine, չի բացառվում, որ խնդիրը բորբոքային պրոցեսից լինի, լավ կլինի դիմեք գինեկոլոգի և խնդիրն արմատապես լուծեք:
Կարդացեք նաև
Ի՞նչ են ձվարանի էնդոմետրիոզը և էնդոմետրիոիդ կիստան:
Ձվարանների էնդոմետրիոիդ կիստան ներքին էնդոմետրիոզի տեսակ է...
Ինչպե՞ս և ե՞րբ է իրականացվում էպիդուրալ անզգայացումը:
Ծննդաբերությունը էպիդուրալ անզգայացմամբ իրականացնելու դեպքում անեսթեզիոլոգը...
Ի՞նչ է ձվարանների անբավարարությունը
Ձվարանների վաղաժամ անբավարարությունը ձվարանների գործառույթի մարումն է մինչև 40 տարեկան կանանց մոտ, որոնք նախկինում ունեցել են...
Ռեզիստենտ ձվարաններ. ի՞նչ է դա:
Ռեզիստենտ ձվարանները վիճակ է, որը բնութագրվում է ձվազատման բացակայությամբ...
Առաջնային ձվաբջիջներն առաջանում են աղջկա սաղմում հղիության 2-5-րդ ամսում: Այդ բջիջները բավականին շատ են՝ մոտավորապես 7 միլիոն: Դրանց մեծամասնությունը...
Ե՞րբ է սկսվում սեռական հասունացումը աղջիկների մոտ։
Սեռական հասունացումն այն փուլն է, որի ընթացքում դեռահասները ենթարկվում են...
Կրթությունը, կարիերան, հասարակական կարգավիճակի որոշ նվաճումները պահանջում են վերանայել վերաբերմունքն այնպիսի կարևոր գործառույթի նկատմամբ, ինչպիսին վերարտադրողությունն է...
Օժանդակ վերարտադրողական մեթոդների արդյունավետությունը ապահովող կարևոր միջոց է ճիշտ ախտորոշումը: Այդպիսի մեթոդներից է հիստերոսկոպիան...
Հղիության ընթացքում հեշտոցից արյունային արտադրությունը կարող է անհանգստացնել յուրաքանչյուր կնոջ: Ոմանք դա շփոթում են դաշտանի հետ, հատկապես, երբ արտադրությունը...
Միակողմանի ձվարանի հեռացումը (օվարիոէկտոմիա) հաճախ հանդիպող վիրահատական միջամտություն է: Այն իրականացվում է ձվարանում բարորակ կամ կիստոզ գոյացությունների, արտահայտված էնդոմետրիոզի...
Նախաիմպլանտացիոն գենետիկ թեստավորումը (ՆԳԹ, PGT) հնարավորություն է տալիս նախքան իմպլանտացիան ուսումնասիրել էմբրիոնի գեները և քրոմոսոմները: Այս թեստավորումը ցուցված է այն զույգերին, որոնց մոտ նախկինում...
Հնարավո՞ր է հղիանալ ձվարանների պոլիկիստոզի դեպքում
Ձվարանների պոլիկիստոզը վերարտադրողական տարիքի կանանց մոտ ամենահաճախ հանդիպող...
Արգանդի փողերը կանանց ամենակարևոր օրգաններից են, որոնց գործունեության խաթարումը կարող է հղիության համար արգելք դառնալ...
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
- Ժողովրդական դեղամիջոցներ
- Հղիություն. 4-րդ ամիս
- Հղիություն. 7-րդ ամիս
- Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
- «Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
- Հղիություն. 6-րդ ամիս
- Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
- Ամուսնական առաջին գիշերը
- Ընկերության մասին
- Ինչպես ազատվել անցանկալի մազերից
- Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
- Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
- Դդում
- Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
- Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
- Սեռական գրգռում
- Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
- Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
- Չիչխանի օգտակար հատկությունները
- Հղիություն. 1-ին ամիս
- Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
- Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
- Դիմակներ` մազերի համար
- Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
- Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
- Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
- Ընտրություն ըստ հորոսկոպի
- Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
- Հղիությունը և նախապատրաստվելը դրան
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
- Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
- Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
- Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
- Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
- Էկզեմայի տեսակները և բուժումը
- ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
- Իրիդիոսքրինինգ
- Գամմա-դանակը նշտարի փոխարեն